Ուրշուլա Կելան
Ուրշուլա Կելան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 10, 1960[1] (63 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օտվոցկ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Հասակ՝ | 176 սանտիմետր[2] |
Քաշ՝ | 57 կիլոգրամ[2] |
Ուրշուլա Կելան-Լիպեց (լեհերեն՝ Urszula Kielan–Lipiec, հոկտեմբերի 10, 1960[1], Օտվոցկ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ նախկին մարզուհի, թեթևաթլետուհի, բարձրացատկորդուհի, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրշուլա Կելանը շուրջ երկու տասնամյակ (1974-1992) ներկայացրել է Gwardia Warszawa մարզական ակումբը։ Նրա կարիերան՝ որպես մարզուհու, գագաթնակետին է հասել 1970-ական թվականների վերջերին և 1980-ականների սկզբներին։ Այդ տարիներին նա հինգ անգամ նվաճել է Լեհաստանի չեմպիոնուհու տիտղոսը. երկու անգամ՝ բացօթյա, մարզադշտային առաջնություններում (1978, 1980), երեք անգամ էլ՝ ծածկի տակ՝ մարզադահլիճային պայմաններում (1978, 1979, 1981)։ Ընդ որում՝ ութ անգամ բարելավել է Լեհաստանի ռեկորդը բարձրացատկի բնագավառում (1978 թվականի 187 սանտիմետրից 1980 թվականին հասցնելով 195 սանտիմետրի)։
Շատերի համար էր անսպասելի Ուրշուլայի մեծ հաջողությունը 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայում, որտեղ նա գրավեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ՝ զիջելով միայն Իտալիայի ներկայացուցիչ Սառա Սիմեոնիին[3][4]։ Այդ կերպ նա կրկնեց լեհ բարձրացատկորդուհի Յարոսլավա Յուզվիակովսկայի՝ 1960 թվականին ձեռք բերած նվաճումը։
Ուրշուլա Կելանը հաջողությունների է հասել նաև Եվրոպայի մարզադահլիճային առաջնություններում, որտեղ երեք անգամ արժանացել է բրոնզե (1978, 1980 и 1981[5]) և մեկ անգամ էլ՝ արծաթե մեդալի (1979)։
Նա Լեհաստանի կրկնակի չեմպիոնուհի է (1978, 1980) և բազմակի մրցանակակիր։
Լեհաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանագրով Ուրշուլա Կելանը պարգևատրվել է Ոսկե խաչով։
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- մարզադահլիճում - '194 սմ' - 1981 թվականի փետրվարի 22, Գրենոբլ, Ֆրանսիա
- բացօթյա, մարզադաշտում - '195 սմ' - 1980 թվականի մայիսի 28, Գրուձյոնձ, Լեհաստան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Polski Komitet Olimpijski. «Արխիվացված պատճենը» (լեհերեն). www.olimpijski.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - Urszula Kielan Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com Արխիվացված 2011-04-06 Wayback Machine {{{2}}}
- Sports-reference.com Արխիվացված 2011-04-06 Wayback Machine (անգլերեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 https://www.olympedia.org/athletes/74616
- ↑ http://www.sports-reference.com/olympics/athletes/ki/urszula-kielan-1.html |titolo=Bio su sports-reference.com |accesso=1 ottobre 2011 |urlarchivio=https://web.archive.org/web/20110406003224/http://www.sports-reference.com/olympics/athletes/ki/urszula-kielan-1.html |dataarchivio=6 aprile 2011 |urlmorto=sì }}
- ↑ Women High Jump Olympic Games Moscow 1980
- ↑ 12. Hallen-Europameisterschaften – Hochsprung (Women)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Ուրշուլա Կելան - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
- (Լեհերեն) Profil na stránkách olimpijski.pl Արխիվացված 2019-04-17 Wayback Machine
- Profil na sports-reference.com (անգլերեն)
- Profil na www.tilastopaja.org(չաշխատող հղում) (անգլերեն)
- https://www.sports-reference.com/olympics/athletes/ki/urszula-kielan-1.html Արխիվացված 2020-04-17 Wayback Machine
- Athletenporträt von Urszula Kielan Արխիվացված 2011-07-28 Wayback Machine auf der Website des Polnischen OK
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրշուլա Կելան» հոդվածին։ |
|